ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ո՞վ կփոխարինի Վիլանովային

Ո՞վ կփոխարինի Վիլանովային
23.07.2013 | 11:59

Արդեն իսկ այս շաբաթ «Բարսելոնի» ղեկավարությունը կտա այն մարդու անունը, ով գլխավոր մարզչի պաշտոնում կգա փոխարինելու Տիտո Վիլանովային: Սա ինչ-որ տեղ հարկադրական քայլ է ակումբի համար, քանզի գրեթե ամբողջ տարին Վիլանովան ծանր հիվանդության պատճառով չեղավ թիմի գլխին, իսկ նման շռայլություն իրեն չի կարող թույլ տալ աշխարհում և ոչ մի ակումբ: Նոր մարզչի որոնումներում սկզբունքորեն դժվար է մեղադրել ակումբի ղեկավարությանը, որը, համենայն դեպս, մարդկայնորեն ամեն ինչ արեց իր գլխավոր մարզչի համար, որքան էլ որ այս ծանր որոշումը ոմանք հակված են քննադատելու:
Վիլանովայի հնարավոր փոխարինող են դիտվում Բիլբաոյի «Աթլետիկի» մարզիչ Մարսելո Բիելսան, ում թեկնածությունը քննարկվում էր դեռևս Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո, և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը: Տեղեկացնենք նաև, որ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է Ժոան Ֆրանսեսկ Ֆերերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ